«Ֆեյսբուքի» վարչությունում հայտարարում են, որ խախտումները կապ չունեն կիբերհարձակման հետ

Սոգիալական ցանց «ֆեյսբուքի» վարչությունում հայտարարում են, որ երեկ գրանցված խախտումները կապ չունեն կիբերհարձակման հետ: Նշված որոշումը ընկերությունում արել են այն բանից հետո, ինչ սոցիալական ցանցի սպառողները տարածել են լրատվություն, որ ֆեյսբուքի վրա հարձակում են գործել ցանցահենները:

Աշխարհում ամենաճանաչված սոցիալական ցանցում խափանումները սկսվել են երեկ երեկոյան և շարունակվել մի քանի ժամ: Ֆեյսբուքի հետ մեկտեղ խափանումներով են աշխատել ՝ «վոտսապը», «ինստագրամը» և «ֆեյսբուք մեսենջերը»:

Տեղի ունեցածի պատճառները անհայտ են, ընկերությունում ասում են, որ աշխատում են հիմնախնդրի վրա:

Այս պահին ֆեյսբուքը աշխատում է սովորական ռեժիմով: