Ֆեդերիկա Մոգերինին պարզաբանել է, թե ինչու չեն հիշատակվել «արևելյան գործընկերության» մինիստերիալի եզրահանգման մեջ, վեց երկրի եվրոպական ձգտումները
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար, Ֆեդերիկա Մոգերինին պարզաբանել է, թե ինչու չեն հիշատակվել «արևելյան գործընկերության» մինիստերիալի եզրահանգման մեջ, վեց երկրի եվրոպական ձգտումները: Մոգերինիի խոսքով, «արևելյան գործընկերությունը» միավորում է վեց երկիր, որից երեքի հետ (Վրաստան, ՈՒկրաինա, Մոլդովա) Եվրամիությունը ստորագրել է ասոցացման համաձայնագիր, իսկ մնացած երեքի հետ ոչ: Մոգերինին նշել է, որ այդ վեց երկրներից յուրաքանչյուրն ունի տարբերվող ձգտում: Հենց այդ պատճառով, մինիստերիալի ավարտական փաստաթշթի մեջ գրված տեքստը տարբերվում է ասոցացման համաձայնագրի տեքստից:
Բացի այդ, Մոգերինին նշել է, որ մայիսի 13-ի մինիստերիալը կողմնորոշված էր գրանցած արդյունքների ամփոփման վրա, այլ ոչ թե ապագա պլանների:
«Դուք տեսել եք նախագահի եզրահանգումը, աշխատանքի ամփոփումը: Սա 10-րդ տարելիցն է, սա տոն է: Նպատակն այն էր, որ ամփոփեինք բոլոր դրական քայլերը»,-հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին: