Ֆեդերիկա Մոգերինին երկրօրյա այցով մեկնում է Կիև
Ֆեդերիկա Մոգերինին երկրօրյա այցով մեկնում է Կիև

Եվրամիության գերագույն ներկայացուցիչը՝ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով, Ֆեդերիկա Մոգերինին երկօրյա այցով այցելելու է ՈՒկրաինա:

Եվրամիության ներկայացուցիչը ծանոթանալու է երկրում իրականացրած և ծրագրվող բարեփոխումների հետ: ՈՒկրաինական կողմի հետ բանակցությունների ժամանակ հիմնական թեմաներից մեկը լինելու է Դոնբասում ստեղծված իրավիճակը:

Ինչպես մինչ այցը, Մոգերինին հայտարարել է ուկրաինական «ՈՒնիան» գործակալության հետ զրույցում, ՈՒկրաինան պետք է ակտիվացնի իր ջանքերը երկրում դրամաշորթության դեմ պայքարելու ուղղությամբ:

«Պետք է ակտիվացնել աշխատանքը այնպիսի ոլորտներում, ինչպիսին է կոռուպցիայի դեմ պայքարը: Այս տեսանկյունից սպասում ենք անկախ և արդյունավետ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման մասին օրինագծի ընդունմանը»,-ասել է Մոգերինին: