Ֆեդերերը սենսացիոն պարտություն կրեց և կզրկվի առաջին ռակետի կոչումից
Աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը սենսացիոն պարտություն է կրել Մայամիում ընթացող թենիսի «Մասթերս-1000» շարքի մրցաշարի երկրորդ շրջանում։ Շվեյցարացի թենիսիստի ճանապարհին կանգնել է ավստրալացի Տանասի Կոկինակիսին, որն առավելության է հասել 3 սեթում՝ 3։6, 6։3, 7։6։ Մրցախաղը տևել է 2 ժամ 24 րոպե։
Այս պարտության պատճառով 36-ամյա Ֆեդերերը կկորցնի աշխարհի առաջին ռակետի կոչումը։ ATP-ի դասակարգման աղյուսակում շվեյցարացուն ապրիլի 2-ին կշրջանցի իսպանացի Ռաֆայել Նադալը, որը վնասվածքի պատճառով բաց է թողնում Մայամիի մրցաշարը։ Առաջին ռակետի կոչումը պահպանելու համար Ֆեդերերին անհրաժեշտ էր հասնել մինչև Մայամիի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Նշվում է նաև, որ Ֆեդերերն այս մրցաշրջանում բաց է թողնելու գրունտի վրա անցկացվող բոլոր մրցաշարերը, այդ թվում՝ «Ռոլան Գարոսը»։
Հեղինակ -
Edgar Barsegyan