Մոտ երեքամսյա դադարից հետո, Ռոջեր Ֆեդերերը պրոֆեսիոնալ տուր է վերադարձել հերթական տիտղոսով: Շվեյցարացուն հաջողվել է հաղթել Շտուդգարդում ընթացող մրցաշարում:
Եզրափակիչ հանդիպմանը նա հանդիպել է կանադացի Միլոշ Ռաոնիչին, որին ընդհանուր առմամբ հաղթում էր 10:3 հաշվով: Ինչպես և սպասվում էր թենիսիստները լավ էին խաղում իրենց փոխանցումների ժամանակ: Առաջին սեթի երրորդ գեյմում Ֆեդերերին հաջողվել է բրեյք վերցնել և օգտագործել այդ շանսը և սեթի հաշիվը ավարտել 6:4: Երկրորդ սեթում գործը հասել է թաի-բրեյկի և Ֆեդերերը այն հաղթել է 7:6 հաշվով:
Հիշեցնենք, կիսաեզրափակիչ փուլում ավստրալիացի Նիկ Կիրգիոսին հաղթելուց հետո, Ֆեդերերը առաջ է անցել Ռաֆայել Նադալից և կրկին առաջին ռակետն է:
Հեղինակ -
Edgar Barsegyan