Շախմատի համաշխարհային թագը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին կվիճարկի ամերիկացի Ֆաբիանո Կարուանան: Բեռլինում ավարտված հավակնորդների մրցաշարի վերջին տուրում Կարուանան սևերով պարտության մատնեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին և 9 միավորով միաձնյա գրավեց առաջին տեղը: 8-ական միավոր վաստակեցին ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովն ու նախորդ շրջափուլի հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը:
Լևոն Արոնյանը վերջին տեղում ավարտեց մրցաշարը: Վերջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ: Արոնյանի վերջնական արդյունքն է 4.5 միավոր, Սոն 6 միավորով նախավերջինն է:
Հավակնորդների մրցաշար, 14-րդ տուր
Լևոն Արոնյան (Հայաստան) – Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0:1
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Դին Լիրեն (Չինաստան)՝ 0.5:0.5
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը. Կարուանա՝ 9 միավոր, Կարյակին, Մամեդյարով՝ 8-ական, Դին Լիրեն՝ 7,5, Գրիշչուկ, Կրամնիկ՝ 6,5-ական, Սո՝ 6, Արոնյան՝ 4.5:
Հեղինակ -
Edgar Barsegyan