«Էյ Փի Էմ տերմինալս Փոթին» Միխեիլ Սաակաշվիլիի կողմից Փոթիի նավահանգստով երկիր մուտք գործելու մասին տարածված տեղեկատվության կապակցությամբ տարածում է հայտարարություն
«Կորպորացիա Փոթիի ծովային նավահանգիստը» արձագանքում է լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Փոթիի նավահանգստով երկիր մուտք գործելու մասին:
«Կորպորացիա Փոթիի ծովային նավահանգիստը» («Էյ Փի Էմ տերմինալս Փոթին») չունի այս հարցի վերաբերյալ հաստատված տեղեկատվություն և այստեղ մենք ընդգծում ենք, որ Փոթիի նավահանգիստն իրավասու չէ ստուգել նավահանգստում մուտքային և ելքային բեռները և նրան ուղեկցող անձանց: Այս գործընթացը լիովին վերահսկվում և կառավարվում է համապատասխան պետական գերատեսչությունների կողմից:
Ինչ վերաբերում է մեր երկու աշխատակիցների ձերբակալության մասին տարածված տեղեկատվությանը, ապա մենք սպասում ենք քննչական մարմինների պաշտոնական տեղեկատվությանը: Այստեղ մենք պատրաստակամություն ենք հայտնում պահանջի դեպքում համագործակցել իրավապահ մարմինների հետ», – ասված է հայտարարության մեջ: