Նոր, եվրոպական տիպի ավտոբուսների ներկրումը սկսելու ենք այս տարվանից. Կախա Կալաձե
Նոր, եվրոպական տիպի ավտոբուսների ներկրումը սկսելու ենք այս տարվանից. Կախա Կալաձե

Ծրագիրը, որը ներկայացրել ենք նախատեսում է մոտ 750 նոր, եվրոպական տիպի ավտոբուսների ներկրում, ինչը սկսելու ենք այս տարվանից,-այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, մայրաքաղաքի քաղաքապետարանում կառուցվածքային փոփոխությունների շնորհանդեսից հետո:

Նրա խոսքերով գալիք չորս տարիների ընթացքում մայրաքաղաքում փուլ առ փուլ երթուղիներից հանվելու են դեղին ավտոբուսները և կանգառներում պետք է նվազեցվի սպասման ժամանակահատվածը:

«Հասարակական տրանսպորտի տեսանկյունից գոյություն ունեն հիմնախնդիրներ: Դրա պատճարն այն է, որ չունենք համապատասխան քանակության ավտոբուսներ: Ծրագիրը, որը ներկայացրել ենք նախատեսում է մոտ 750 նոր ավտոբուսի գնում, ինչը սկսելու ենք այս տարվանից և գալիք չորս տարիների ընթացքում մայրաքաղաքում փուլ առ փուլ երթուղիներից հանվելու են դեղին ավտոբուսները և կանգառներում պետք է նվազեցվի սպասման ժամանակահատվածը: Այս ծրագրի արդյունքում մեզ կհաջողվի լուծել այդ հիմնախնդիրը»,-ասել է Կալաձեն: