Էստոնիայի վարչապետ. ԵՄ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը քննարկվելիք հարցերից մեկը Վրաստանում տեղի ունեցած ընտրություններն են
Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միհալի խոսքով՝ ԵՄ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը քննարկվելիք հարցերից մեկը լինելու է Վրաստանում անցկացվող ընտրությունները։
Այս մասին Բուդապեշտում հայտարարել է Էստոնիայի կառավարության ղեկավարը՝ ԵՄ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ։
«Խնդիրներից մեկը Վրաստանում անցկացված ընտրություններն են։ Անկեղծ ասած, անցած ընտրությունները չեն համարվել ազատ ու արդար։ Նշենք, որ Վրաստանի ուղին դեպի Եվրոպա խոչընդոտում էին նրա ղեկավարները։ Այսպիսով, մենք սա էլ կդիտարկենք»,- ասաց Քրիստեն Միհալը։