Էստոնիայի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Ռուսաստանի կողմից Էստոնիայի օդային տարածքը խախտելու պատճառով Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել

22:06, 10.08.2022

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարություն։ Պատճառը ռուսական ուղղաթիռի կողմից Էստոնիայի օդային տարածքի խախտումն էր։ Այս մասին ասվում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված տեղեկատվության մեջ։

Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին Էստոնիայի հարավ-արևելքում, երբ ռուսական ուղղաթիռը առանց թույլտվության հատել է օդային տարածքը։

Արտաքին գործերի նախարարությունում ռուս դիվանագետին բողոքի նոտա են փոխանցել։

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, նախարարությունում կայացած հանդիպմանը Տալլինը հերթական անգամ դատապարտել է Ուկրաինայում շարունակվող պատերազմը։

Նմանատիպ