Էրգնեթիում կայանալու է միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների շրջանակներում հանդիպումը
Գորիի մունիցիպալիտետի Էրգնեթի գյուղում, 11 ամսյա դադարից հետո կայանալու է միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների թվով 96֊րդ հանդիպումը։
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից, հանդիպման հիմնական թեմաները կլինեն ֊ Զազա Գախելաձեի, Խվիչա Մղեբրիշվիլիի և Գենադի Բեստաեվի անօրեն ձերբակալությունները։
Բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Զազա Գախելաձեի կինը, Իրմա Բութխուզին մեծ հույսեր է կապում այսօրվա հանդիպման հետ, քանզի նրա խոսքով այսօր հայտնի կդառնա, թե սահմանի անօրեն հատելու մեղադրանքից բացի, ինչ մեղադրանք է ներկայացվել նրա ամուսնուն և ինչ վիճակում է նա։