Էր Ռիադում ընթանում է ԱՄՆ-ի և Սիրիայի նախագահները հանդիպումը

12:21, 14.05.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաայի միջև հանդիպումը տեղի է ունենում Էր-Ռիադում, հաղորդում է BBC-ն։

Ինչպես հաղորդում է BBC-ն, սա Սիրիայի և Միացյալ Նահանգների առաջնորդների առաջին հանդիպումն է 2000 թվականից ի վեր։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Դոնալդ Թրամփի և Ահմեդ Ալ-Շարաայի հանդիպմանը առցանց կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը։

Հանդիպումը փակ է լրատվամիջոցների համար։

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ չեղարկելու է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները։ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու որոշումը կայացրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկումներից հետո։

Դոնալդ Թրամփի որոշումը ողջունվեց Սիրիայում։ Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շիբանիի խոսքով՝ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացումը նշանավորում է երկրի վերակառուցման ճանապարհին նոր փուլի սկիզբը։

Նմանատիպ