«ԷՆԵՐԳՈ-ՊՐՈ Ջորջիա». Արևմտյան Վրաստանի վնասված էլեկտրացանցի վերականգնման գործընթացը ինտենսիվորեն ընթանում է
«Energo-Pro Georgia» ընկերության տեխնիկական ծառայությունը վերականգնել է տարերքի հետևանքով վնասված մի շարք բարձր լարման էլեկտրահաղորդման գծեր։ Այս մասին նշված է ընկերության կողմից տարածված հաղորդագրությունում։
Նրանց տվյալներով՝
Իմերեթիում և Ռաչա-Լեչխումում առկա 265,000 բաժանորդից այս պահին մոտ 40,000 բաժանորդի էլեկտրաէներգիան մատակարարվում է սահմանափակումներով,
Սամեգրելոյում 142,000 բաժանորդից մինչև 20,000-ը մնում է էլեկտրաէներգիայի սահմանափակ մատակարարմամբ։
«Ընդհանուր առմամբ, տարերային աղետի հետևանքով «Energo-Pro Georgia»-ի բաժանորդների շուրջ 5 տոկոսը մնում է սահմանափակ էլեկտրամատակարարման պայմաններում։ Արտակարգ ռեժիմով աշխատանքը շարունակվում է նաև այս պահին։ Չնայած դժվարին տեղաշարժին, ընկերության տեղական և այլ տարածաշրջաններից ժամանած օպերատիվ տեխնիկական խմբերը բաշխված են վնասների տարածքներում և իրականացնում են ինտենսիվ վերականգնողական աշխատանքներ։ Վատ եղանակը լուրջ վթարներ է առաջացրել Արևմտյան Վրաստանի էլեկտրական ցանցերում՝ ինչպես բարձր, այնպես էլ ցածր լարման գծերում։ Վերականգնողական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ վերականգնվի էներգամատակարարումը», – նշված է հաղորդագրությունում։