Էնթոնի Բլինքենը և Հաքան Ֆիդանը քննարկել են Սիրիայում կայունության հաստատման հարցը
Էնթոնի Բլինքենը և Հաքան Ֆիդանը քննարկել են Սիրիայում կայունության հաստատման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպման հիմնական թեմաներից մեկը եղել է Սիրիայում կայունության հաստատման հարցը։ Այս մասին գրում է «Reuters»-ը։

Ամերիկացի դիվանագետը մերձավորարևելյան շրջագայության մեջ է, որի հիմնական նպատակներից է արաբ և թուրք դաշնակիցների հետ միասնական ճակատ ստեղծելը, որպեսզի Սիրիայում քաղաքական անցումային շրջանը հարթ ընթանա։

Բլինքենի խոսքով՝ «Իսլամական պետությունը» կփորձի օգտագործել այս ժամանակահատվածը՝ Սիրիա վերադառնալու համար, սակայն ԱՄՆ-ը դա թույլ չի տա։

«Մեր երկրները երկար տարիներ քրտնաջան աշխատել են եւ շատ բան են տվել «Իսլամական պետության» ոչնչացումը ապահովելու համար, մենք կշարունակենք այս ջանքերը»,- ասել են Բլինքենն ու Ֆիդանը։