Էնթոնի Բլինկենը G7 անդամ երկրների արտաքին գործերի նախարարների և Եվրամիության բարձր ներկայացուցչի հետ քննարկել է Ռուսաստանում ընթացիկ իրադարձությունները
Էնթոնի Բլինկենը G7 անդամ երկրների արտաքին գործերի նախարարների և Եվրամիության բարձր ներկայացուցչի հետ քննարկել է Ռուսաստանում ընթացիկ իրադարձությունները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը G7-ի անդամ երկրների արտգործնախարարների և արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցչի հետ քննարկել է Ռուսաստանում ընթացիկ իրադարձությունները։ Այս մասին Էնթոնի Բլինկենը գրել է «Թվիթեր» սոցիալական ցանցում։

«Միացյալ Նահանգները կպահպանի սերտ համակարգումը դաշնակիցների և գործընկերների հետ՝ իրավիճակի զարգացման հետ մեկտեղ», – գրել է պետքարտուղար Բլինկենը:

Հիշեցնենք՝ Եվգենի Պրիգոժինը մեղադրել է Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը իր մարտիկների ճամբարների վրա հարձակումներ իրականացնելու մեջ, ինչը ՊՆ-ն հերքում է։ Պրիգոժինն ասել է, որ մտադիր է կասեցնել «երկրի ռազմական ղեկավարության կողմից իրականացվող չարիքը»։ Նրա խոսքով, ինքը «ոչնչացնելու է ցանկացած ինքնաթիռ և բոլոր ճանապարհային արգելափակոցները, որոնք փակում են ճանապարհը»: Պրիգոժինի խոսքով՝ ինքը իր տրամադրության տակ ունի 25 հազար մարտիկ, և կոչ է անում բոլոր ռուսներին, ովքեր ցանկանում են միանալ իրենց, այդ թվում՝ կանոնավոր բանակի զինծառայողներին։ ՌԴ Անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել Եվգենի Պրիգոժինի դեմ՝ ռազմական ապստամբություն հրահրելու մեղադրանքով։ Բացի այդ, ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում, ինչպես նաև Մոսկվայի և Վորոնեժի մարզերում հակաահաբեկչական ռեժիմ է հայտարարվել։