Էնթոնի Բլինկեն. Պուտինը Ուկրաինայում Կիևի շեմին էր, փորձում էր օրերի ընթացքում գրավել քաղաքը, այժմ նա պետք է պաշտպաներ Մոսկվան սեփական վարձկաններից
Էնթոնի Բլինկեն. Պուտինը Ուկրաինայում Կիևի շեմին էր, փորձում էր օրերի ընթացքում գրավել քաղաքը, այժմ նա պետք է պաշտպաներ Մոսկվան սեփական վարձկաններից

Պուտինը Ուկրաինայում Կիևի շեմին էր, փորձում էր մի քանի օրում գրավել քաղաքը և երկիրը ջնջել քարտեզից, այժմ նա պետք է պաշտպաներ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան իր իսկ վարձկաններից,- այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով՝ «Վագներ» վարձկանների կարճատև ապստամբությունը բացահայտում է Պուտինի կառավարության «իսկական ճեղքերը»։

Ըստ Էնթոնի Բլինկենի, խմբավորման և նրա առաջնորդ Եվգենի Պրիգոժինի ապստամբությունը «ուղիղ մարտահրավեր էր Պուտինի կառավարությանը»։

ԱՄՆ-ի պետքարտուղարը նաև նշել է, որ դեռ վաղ է ասել, թե ինչ կլինի հետո։

«Դա շարժական պատկեր է, և մենք դեռ չենք տեսել վերջին ակցիան Ռուսաստանում», – նշել է Բլինկենը։