Հայտնի թենիսիստուհի Աննա Կուռնիկովան ու երգիչ Էնրիկե Իգլեսիասն առաջին անգամ ծնող են դարձել, հայտնում է TMZ-ն՝ մանրամասնելով, որ երկվորյակները լույս աշխարհ են եկել անցած հանգստյան օրերին:
Աղբյուրը նկատում է, որ լուրին փոքր-ինչ դժվար է հավատալ, քանի որ նախորդ 9 ամսվա ընթացքում Կուռնիկովայի հղիության վերաբերյալ որևէ ակնարկ չի եղել:
Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Իգլեսիասն ու Կուռնիկովան աղջկա և տղայի ծնող են դարձել: Փոքրիկներին անվանել են Նիկոլաս և Լյուսի:
Աղբյուրը նշում է, որ զույգը, որը միասին է 2001 թվականից, իրենց հարաբերությունները փորձում է հնարավորինս հեռու պահել պապարացիների ու երկրպագուների աչքից: Վերջին անգամ պապարացիները Կուռնիկովային լուսանկարել էին 2016թ. նոյեմբերին:
Հեղինակ -
Edgar Barsegyan