Էմանուել Մակրոնն ասում է, որ Իսրայելի գործողությունը Ղազայում երկու ժողովուրդներին էլ կտանի աղետի

22:26, 20.08.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասում է, որ Իսրայելի գործողությունը Ղազայում երկու ժողովուրդներին էլ կտանի աղետի։

Էմանուել Մակրոնը հայտարարություն է տարածել Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ բանակցություններից հետո։

«Մենք կիսում ենք այն համոզմունքը. Իսրայելի կողմից նախապատրաստվող ռազմական գործողությունը Ղազայի հատվածում կարող է միայն աղետի հանգեցնել երկու ժողովուրդների համար և սպառնում է ամբողջ տարածաշրջանը ներքաշել մշտական պատերազմի մեջ», – գրել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը կրկնել է Ղազայի հատվածում երկարատև հրադադարի կոչը։ Նա նաև պատերազմի ավարտի նախապայմաններ է նշել բոլոր պատանդների ազատ արձակումը, Ղազայի բնակչությանը լայնածավալ մարդասիրական օգնության տրամադրումը, ինչպես նաև Համասի զինաթափումը և Պաղեստինյան ինքնավարության ամրապնդումը։

Նմանատիպ