Էմանուել Մակրոնի և Բիձինա Իվանիշվիլիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել. Մակրոնը ցանկություն է հայտնել նպաստել իրավիճակի լիակատար լիցքաթափմանը
Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի եւ Էմանուել Մակրոնի միջեւ։ Այս մասին տեղեկություն է տարածում «Վրացական երազանքը»։
«Վրացական երազանքի» փոխանցմամբ՝ Մակրոնը նշել է, որ ցավում է Վրաստանում տիրող իրավիճակի համար և ցանկություն է հայտնել նպաստել ստեղծված իրավիճակի լիակատար լիցքաթափմանը։
Բիձինա Իվանիշվիլին իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին նախաձեռնության համար և ողջունել համատեղ ջանքերի գաղափարը։
Իվանիշվիլին և Մակրոնը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին կրկին կապի մեջ կլինեն, և կգնահատվի ձեռք բերված առաջընթացը։
Զրույցը տեւել է մեկ ժամ։