Էմանուել Մակրոնը Սիրիայի նախագահին կընդունի Փարիզում մայիսի 7-ին

15:25, 06.05.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 7-ին Փարիզում կընդունի Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաային։

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահի վարչակազմի տեղեկատվությանը, հանդիպման ընթացքում Մակրոնը կրկին կհաստատի Ֆրանսիայի աջակցությունը ազատ, կայուն և ինքնիշխան Սիրիայի կառուցմանը, որը հարգում է սիրիական հասարակության բոլոր բաղադրիչները։

Ահմեդ Ալ-Շարաան հրավեր է ստացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից փետրվարին։ Մակրոնը առաջին եվրոպացի առաջնորդն էր, որը խոսեց Սիրիայի նոր նախագահի հետ։

Նմանատիպ