Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել Միշել Բարնյեին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի նոր վարչապետ է նշանակել 73-ամյա Միշել Բարնիեին։ Նա 2016-2021 թվականներին եղել է Եվրամիության ներկայացուցիչը «Brexit»-ի բանակցություններում։
Մինչ այդ Բարնյեն մի քանի պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի կառավարությունում, այդ թվում՝ ղեկավարել է շրջակա միջավայրի, արտաքին գործերի, պետական գործերի և գյուղատնտեսության և ձկնաբուծության նախարարությունները։ Նա նաև ծառայել է որպես ներքին շուկայի և ծառայությունների եվրոպական հանձնակատար:
Միշել Բարնյեն պետք է անվանի կառավարության կազմը, որից հետո խորհրդարանը պետք է հաստատի այն։
Տեղեկության համար, օգոստոսի վերջին Էմանուել Մակրոնը հրաժարվել էր վարչապետի պաշտոնում նշանակել ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքի թեկնածու Լյուսի Կաստեին։
Նոր վարչապետի նշանակումը տեղի ունեցավ արտահերթ խորհրդարանական ընտրություններից երկու ամիս անց, որոնցում ոչ մի կուսակցություն չկարողացավ մեծամասնություն ստանալ։
Հուլիսին կայացած ընտրությունների արդյունքում ձախակողմյան դաշինքը՝ «Նոր ժողովրդական ճակատը», 577 տեղանոց Ազգային ժողովում ստացել է 190 մանդատ։ Մակրոնի կենտրոնամետ դաշինքը մոտ 160 մանդատով զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ աջակողմյան Ազգային միությունը՝ Մարին Լը Պենի գլխավորությամբ, զբաղեցրել է երրորդ տեղը՝ 140 մանդատով։