Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել Ֆրանսուա Բայրուին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի նոր վարչապետ է նշանակել կենտրոնամետ քաղաքական գործիչ Ֆրանսուա Բայրուին։ Այս մասին հայտնում է «Ֆրանս 24»-ը։
Ֆրանսուա Բայրուն արդեն հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ Ելիսեյան պալատում։
Տեղեկության համար՝ երկրի վարչապետ Միշել Բարնիեն հրաժարական է տվել։ Ծայրահեղ աջ «Ազգային միությունը» և ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատը» միավորել են ուժերը և անվստահություն հայտնել Միշել Բարնիեի կառավարությանը։
Վերջին 60 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ խորհրդարանը անվստահություն է հայտնում կառավարությանը։ Բարնիեի կառավարությունն աշխատեց ընդամենը 90 օր։ Սրա պատճառը պատգամավորների կողմից առանց դրա հաստատման բյուջեի մասին օրենքի ընդունումն էր, որը նախատեսում էր բյուջեի ծախսերի կրճատում 40 մլրդ եվրոյով, իսկ հարկերի ավելացում ընդհանուր առմամբ 20 մլրդ եվրոյով։