Էմանուել Մակրոնը և Պեդրո Սանչեսն աջակցել են Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միություն վերադառնալու գաղափարին. «Հիանալի է, սակայն ԵՄ անդամակցության դեպքում պետք է ընդունել ամեն ինչ, այլ ոչ թե միայն այն, ինչ ձեռնտու է»

22:47, 30.09.2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն աջակցել են Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միություն վերադառնալու գաղափարին։

Դրանից առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնեմը խոսել էր Եվրոպական միություն վերադառնալու հնարավորության մասին։

Մակրոնը դա գնահատել է որպես «հիանալի նորություն» և «լավ որոշում», սակայն նշել է, որ ԵՄ անդամակցության դեպքում հնարավոր չէ ընտրություն կատարել։ Նրա խոսքով՝ պետք է ընդունել ամեն ինչ, այլ ոչ թե միայն այն, ինչ ձեռնտու է։

Իսպանիայի վարչապետի խոսքով՝ «Բրեքսիթը» մեծ կորուստ էր ինչպես բրիտանացիների, այնպես էլ համայն եվրոպական նախագծի համար»։

Բացի այդ, ղեկավարները, խոսելով Եվրոպական միության բյուջեի մասին, ընդգծել են լրացուցիչ ռեսուրսների հայթայթման գործում առավել ճկունության անհրաժեշտությունը։

Նմանատիպ