Էմանուել Մակրոն. Մենք չենք կարող լքել Ուկրաինային, որը չի միանա ՆԱՏՕ-ին

11:00, 14.05.2025

«Մենք չենք կարող լքել Ուկրաինային, որը չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին», – ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Մակրոնն ասել է, որ ուկրաինացիներն ունեն «պարզություն ասելու», որ չեն կարողանա ամբողջությամբ վերադարձնել իրենց տարածքները։

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ հնարավոր խաղաղության համաձայնագրի և հրադադարի ստորագրումից հետո, ռուսական զորքերի կողմից նոր հարձակումների դեպքում, կառաջանա ՄԱԿ-ի մանդատի կամ անվտանգության ուժերի ներկայության հարցը։

«Անվտանգության առաջին երաշխիքը պետք է լինի ուժեղ ուկրաինական բանակը։ Մենք չենք կարող լքել Ուկրաինային, քանի որ այն չի կարողանա միանալ ՆԱՏՕ-ին։ Մենք պետք է անվտանգության ուժեր տեղակայենք առաջնագծից հեռու գտնվող տարածքներում։ Սա կլինի այն ուժը, որը կխանգարի Ռուսաստանին շարունակել հակամարտությունը», – ասել է Ֆրանսիայի նախագահը ֆրանսիական TF-1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Բացի այդ, Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է կրկին խոսել Վլադիմիր Պուտինի հետ, երբ Ուկրաինայում պատերազմն ավարտվի։

Նմանատիպ