Էմանուել Մակրոն. Կարծում եմ՝ Թրամփը հասկացավ, որ Պուտինը ստում է, երբ խոսում էր խաղաղության պատրաստ լինելու մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը հասկացել է, որ Պուտինը ստել է իրեն։ Մակրոնը հայտարարությունն արել է Հարավարևելյան Ասիայի երկրներ կատարած շրջագայության ժամանակ։
«Կարծում եմ՝ նախագահ Թրամփը հասկացավ, որ նախագահ Պուտինը ստում էր, երբ խոսում էր խաղաղության պատրաստ լինելու մասին», – ասաց Մակրոնը։
Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցողը անընդունելի է։
«Չես կարող միաժամանակ հայտարարել բանակցությունների պատրաստակամության մասին և ռմբակոծել։ Նման կրկնակի հռետորաբանությունը ցույց է տալիս, որ երկխոսության մասին ցանկացած հայտարարություն անկեղծ չէ», – ասաց Էմանուել Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմը վնասում է ոչ միայն Եվրոպայի, այլև Ասիայի կայունությանը։ Մակրոնը նշել է, որ անհրաժեշտ է պահպանել կանոնների վրա հիմնված կարգը։