Էմանուել Մակրոն. Ֆրանսիան շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում
Էմանուել Մակրոն. Ֆրանսիան շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ Բաքուն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

«Ֆրանսիան շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում։ Այսօր կա Ռուսաստանը, որը գործում է Ադրբեջանի հետ միասին, և Թուրքիան, որը միշտ աջակցել է այդ նկրտումներին»,- ասել է Էմանուել Մակրոնը։

Բացի այդ, Ֆրանսիայի նախագահի խոսքով, նա անընդունելի է համարել Ադրբեջանի ռազմական գործողությունը Ղարաբաղում։ Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան շարունակում է աջակցել Հայաստանին և հավելել, որ ղարաբաղցի հայերի իրավունքները պետք է պաշտպանվեն։