Էլեկտրաէներգիայի վթարային անջատման պատճառով Թբիլիսիի մետրոյի առաջին գիծը ժամանակավորապես չի սպասարկում ուղևորներին
Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը հայտարարություն է տարածում Թբիլիսիի մետրոյի առաջին գծում ունեցած խափանման վերաբերյալ։
Ընկերության տվյալներով՝ խափանման պատճառը եղել է էլեկտրաէներգիայի վթարային անջատումը։
«Էլեկտրաէներգիայի վթարային անջատման պատճառով Թբիլիսիի մետրոյի առաջին գիծը ժամանակավորապես չի սպասարկում ուղևորներին։ Էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումից հետո մետրոպոլիտենը կվերսկսի աշխատանքը սովորական ռեժիմով», – նշված է ընկերության հայտարարության մեջ։