Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, երկրի մասշտաբով կորոնավիրուսով վարակված պացիենտների համար կենտրոնացված է 5 952 մահճակալ
Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, երկրի մասշտաբով կորոնավիրուսով վարակված պացիենտների համար կենտրոնացված է 5 952 մահճակալ

Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի տեղեկությամբ, երկրի մասշտաբով կորոնավիրուսով վարակված պացիենտների համար կենտրոնացված  5 952 մահճակալից ազատ է 279-ը:

Այս մասին Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում:

«Մահճակալային ֆոնդը ամենածայրահեղ և ցավալի հարց է, որի վերաբերյալ հասարակությունից հաճախ հարցեր են լսվում: Այս փուլում մենք կենտրոնացրել ենք 7 363 մահճակալ, որից 5 952-ը օգտագործվել են կովիդի համար, տեղավորված է 5 741 հիվանդ: Տրիաժում վերաբախշելու համար, հիվանդը կտեղափոխվի հյուրանոց, կմնա կլինիկայում կամ տանը կանցնի բուժում՝ այս փուլում կլինիկայում գտնվում է 231 պացիենտ, իսկ ակտիվ մահճակալները 279 են: Երեկ, 27 ժամվա ընթացքում կլինիկաներում բուժումը ավարտել է 817 պացիենտ»,- հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: