Էկատերինե Տիկարաձե. Ստուգված 600 ընկերություններից 80 տոկոսը բավարարեց աշխատանքային անվտանգության նորմերը
Էկատերինե Տիկարաձե. Ստուգված 600 ընկերություններից 80 տոկոսը բավարարեց աշխատանքային անվտանգության նորմերը

Մինչ այժմ ստուգվել է մոտ 600 ընկերություն, և դրանց 80 տոկոսը բավարարել է այն պահանջները, որոնք ներկայացված էին,- ասաց առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն՝ քննարկելով աշխատանքային անվտանգության նորմերի պահպանումը:

«Լրացուցիչ մոնիտորինգը ընթանում է և կշարունակվի, քանի որ դուք գիտեք, որ մենք պատասխանատվություն ենք կրում մեր քաղաքացիների առողջության մասին: Մինչ այժմ ստուգվել է մոտ 600 ընկերություն, և հարկ է նշել, որ ընկերությունների 80 տոկոսը բավարարեց պահանջները», – ասաց Էկատերինե Տիկարաձեն:

Նախարարի խոսքով՝ նախարարության վեբկայքում հնարավոր է գտնել բոլոր այն պահանջները, որոնք ընկերությունները պետք է բավարարեն։

«Ինչ վերաբերում է թե որտեղ կարելի է գտնել այդ մանրամասները, այդ մանրամասները տեղադրված են մեր վեբկայքում, որտեղ մանրամասնորեն նկարագրվում է, թե որ ընկերությունը ինչ պարտավորություններ ունի: Այս փաստաթղտով է ղեկավարվում մեր աշխատանքային տեսչությունը, և, հետևաբար այն հաստատությունները, որոնք պետք է բացվեն փուլ առ փուլ», – ասաց Էկատերինե Տիկարաձեն: