Էկատերինե Տիկարաձե. Հիվանդությունների վերահսկման կենտրոնի և պատվաստումների պլանի համաձայն, Վրաստանում ընտրվել է 82 հաստատություն, որտեղ մարտի 15-ից սկսվելու է պատվաստման գործընթացը
Էկատերինե Տիկարաձե. Հիվանդությունների վերահսկման կենտրոնի և պատվաստումների պլանի համաձայն, Վրաստանում ընտրվել է 82 հաստատություն, որտեղ մարտի 15-ից սկսվելու է պատվաստման գործընթացը

Հիվանդությունների վերահսկման կենտրոնի և պատվաստումների պլանի համաձայն, Վրաստանում ընտրվել է 82 հաստատություն, որտեղ մարտի 15-ից սկսվելու է պատվաստման գործընթացը, – ասաց առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:

Ինչպես նշել է Էկատերինե Տիկարաձեն, այսօր Վրաստանում ներդրվել է «Կովաքս» պլատֆորմից ստացված «Astrazeneca» պատվաստանյութը:

«Այսօր մենք ունենք 43 200 պատվաստանյութ, որոնք, ըստ Վրաստանի հակակորոնավիրուսային ծրագրի, նախատեսված են բժշկական անձնակազմի համար: Այսօր հաշվառված է 64 051 մարդ, որից 54 000-ը ենթակա է պատվաստման: Հաշվի առնելով, որ մեր քաղաքացիների առողջության պահպանման գործընթացում բժիշկները առաջնային հատվածներից են, իհարկե, այս պատվաստանյութերի մի մասը նախատեսված է բժշկական անձնակազմի պատվաստման համար: Հիվանդությունների վերահսկման կենտրոնի և պատվաստումների պլանի համաձայն, Վրաստանում ընտրվել է 82 հաստատություն, որտեղ մարտի 15-ից սկսվելու է պատվաստումների գործընթացը», – ասաց նախարարը:

Նրա խոսքով, բոլոր հաստատություններում անցկացվել է համապատասխան թրեյնինգ, ստուգվել է համապատասխան սարքավորումը, որը կապահովի պատվաստանյութերի անվտանգ տեղափոխումը և դրանց հետագա տեղադրումը:

«Այս գործընթացը ներկայումս հիվանդությունների վերահսկման մոնիտորինգի ներքո է, քանի որ նրանք Վրաստանում պատվաստումների գործընթացը վերահսկող և կարգավորող հաստատությունն է: Կարևոր է, որ մեր բժշկական անձնակազմը ներգրավվի այս գործընթացին, քանի որ պատվաստումների գործընթացը, ինչպես հաճախ են ասում, վերջի սկիզբն է, և այդ գործունեությունը շատ կարևոր է», – ասաց Էկատերինե Տիկարաձեն: