Էկատերինե Տիկարաձե. Դրականության ցուցանիշը և վարակի տարածման գործակիցն ուշագրավ են, ինչը նշանակում է, որ հասարակությունը պետք է լինի ավելի մոբիլիզացված
Էկատերինե Տիկարաձե. Դրականության ցուցանիշը և վարակի տարածման գործակիցն ուշագրավ են, ինչը նշանակում է, որ հասարակությունը պետք է լինի ավելի մոբիլիզացված

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով, կորոնավիրուսի նոր շտամի 50 դեպքը չի նշանակում երրորդ ալիքի սկիզբ:

Սակայն, նրա խոսքով, ուշագրավ է դրական տեմպը և վարակի ներկայիս տարածվածությունը:

«Նոր շտամի 50 դեպքը, իհարկե, չի նշանակում երրորդ ալիքի սկիզբ, բայց դրականության ցուցանիշը և վարակի տարածման մակարդակը, որն այսօր ունենք երկրում, ուշագրավ է, ինչը նշանակում է, որ մեր հասարակությունը պետք է ավելի մոբիլիզացվի: Սոցիալական հեռավորությունը, ձեռքերի լվացումը և շնչադիմակը մնում են համաճարակի դեմ պայքարի լավագույն միջոցները: Իհարկե, պատվաստումների գործընթացը ևս կարևոր է», – ասաց Տիկարաձեն: