Էկատերինե Տիկարաձե. Այսօր Վրաստանում պատվաստված է ավելի քան 700 000 քաղաքացի, դա լավ ցուցանիշ է
Էկատերինե Տիկարաձե. Այսօր Վրաստանում պատվաստված է ավելի քան 700 000 քաղաքացի, դա լավ ցուցանիշ է

Այսօր Վրաստանում պատվաստված է ավելի քան 700 000 քաղաքացի և կարճ ժամանակահատվածում, երբ մենք սկսել ենք պատվաստումները, դա լավ ցուցանիշ է, – ասել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:

Ինչպես նշել է Տիկարաձեն, պատվաստման տեմպը լավ է ընթանում:

«Առանց մեր բժիշկների տեղեկատվական աշխատանքի, որոնք գնում են տարբեր մարզեր եւ տեղում տեղեկացնում քաղաքացիներին, այս տեմպին չէր հաջողվի հասնել: Այսօր մենք կարող ենք օրական պատվաստել ավելի քան 25 000 մարդու: Հարկ է նաև նշել, որ բնակչության ակտիվությունը բավականին բարձր է: Սա իսկապես լավ արդյունք է: Մեր սկզբնական թիրախը օրական 20 000 պատվաստումն էր: Այսօր մենք ունենք ռեսուրսներ ավելի քան 30 000 պատվաստում իրականացնելու համար: Ներկայումս օրական 25 000 մարդ ակտիվ պատվաստվում է: Վստահ եմ, որ այս տեմպը կպահպանվի: Ամեն ինչ ընթանում է մինչ այժմ սահմանված պլանի համաձայն», – ասել է Տիկարաձեն: