Էկատերինե Գորգոձեն և Սոփիո Շափաթավան դարձել են Իտալիայում ընթացող մրցաշարի հաղթողներ
Իտալիայի Սանտա Մարգերիտա դի Պուլա քաղաքում ավարտվել է թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) մրցաշարը, որի մրցանակային հիմնադրամը կազմում էր 25 հազար եվրո:
Զույգերում հաղթող են ճանաչվել վրաց թենիսիստուհիներ՝ Էկատերինե Գորգոձեն և Սոփիո Շափաթավան: Վրաց մարզիկների զույգը մինչև եզրափակիչ փուլ անցնելը պարտության է մատնել՝ խորվատական, իտալական և ֆրանսա-սլովակական զույգերին: Հատկանշական է, որ վրաց թենիսիստուհիները մինչև եզրափակիչ չեն պարտվել ոչ մի սեթում:
Եզրափակիչ հանդիպմանը Գորգոձեն և Շափաթավան չեն խախտել ավանդույթը և կրկին հաղթել երկու սեթում՝ 6:4 7:6 հաշվով, գերմանացի Կատարինա Գերլախին և Լենա Ռուփերին:
Գորգոձեի համար այս տարի սա արդեն երկրորդ մրցանակն էր զույգերում, իսկ շափաթավայի համար երրորդը:
Հեղինակ -
Edgar Barsegyan