Ըստ ԶԼՄ-ների՝ Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածի հետեւանքով 12 մարդ է զոհվել

20:01, 04.01.2025

Գազայի հատվածում իսրայելական հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել. Տեղի առողջապահության վարչության տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով ավելի քան 65 մարդ է զոհվել։

Ականատեսների վկայությամբ՝ հարվածը հասցվել է բնակելի տան վրա, որտեղ եղել է առնվազն 14 մարդ։ Մահացածների թվում երեխաներ կան.

Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությանը զուգահեռ, Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ պետք է վերսկսվեն Դոհայում հրադադարի շուրջ բանակցությունները։ Իսրայելի ներկայացուցիչները մեկնել են Դոհա։ Միաժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ՀԱՄԱՍ շարժմանը կոչ է անում համաձայնվել համաձայնագրին։

Նմանատիպ