Ըստ Ուկրաինայի համակարգող շտաբի, Ուկրաինան Ռուսաստանից վերադարձրել է հազար զինծառայողի մարմին
Ուկրաինան Ռուսաստանից վերադարձրել է հազար զինծառայողի մարմին։ Այս մասին ասվում է ռազմագերիների հարցերով զբաղվող Ուկրաինայի համակարգող շտաբի հայտարարության մեջ։
Ըստ շտաբի՝ Ուկրաինան վերադարձրել է հազար մարմին, որոնք, ըստ ռուսական կողմի, պատկանում են ուկրաինացի զինծառայողների։
Մարմինները կճանաչվեն, որից հետո կպարզվի նրանց ինքնությունը։ Մարմինների փոխանակումը տեղի է ունեցել ամռանը Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական կողմը Ռուսաստանին է հանձնել 30 զինծառայողի մարմին։