Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Բորդյանկա քաղաքում փլատակների տակից դուրս են բերել 41 մարդու դի
Կիևի մերձակայքում գտնվող Բորդյանկա քաղաքում փլատակների տակից 41 դի է դուրս բերվել։ Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի արտակարգ իրավիճակների ծառայության վրա։
Նրանց խոսքով՝ ապրիլի 16-ին մահացածների դիերը հայտնաբերվել են բազմահարկ տան փլատակների տակ։
Փրկարարների խոսքով՝ Բորդյանկայի ավերակներում մարդկանց որոնողական աշխատանքները սկսվել են ապրիլի 6-ին։ Այս պահին նրանք ստուգել էին քանդված յոթ տներից հինգը։