Ըստ Մոլդովայի ներքին գործերի նախարարության՝ երկրի տարածքում՝ Ուկրաինայի ուղղությամբ արձակված ռուսական անօդաչու թռչող սարք է ընկել և պայթել
Մոլդովայի տարածքում Ուկրաինայի ուղղությամբ արձակված ռուսական անօդաչու թռչող սարք է ընկել և պայթել, – այս մասին հայտարարում է Մոլդովայի ներքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության կողմից սոցիալական ցանցում տարածված տեղեկատվության համաձայն՝ անօդաչու թռչող սարքն ընկել և պայթել է Մոլդովայի Նովոանենսկի շրջանի Խիրբովեց գյուղի հարակից բաց տարածքում։ Նշված բնակավայրը գտնվում է Ուկրաինայի Օդեսայի մարզի սահմանից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա։
Ոստիկանության տեղեկացմամբ՝ միջադեպի մասին գերատեսչությանը տեղեկացրել են տեղական ժամանակով 05:40-ին։
Նախնական տվյալներով՝ պատահարի հետևանքով զոհեր չկան։
Բացի այդ, Ուկրաինայի տարածքի վրա Ռուսաստանի հերթական հարձակման պատճառով Լեհաստանն ակտիվացրել է ավիացիան. ժամանակավորապես փակվել են Ժեշուվի և Լուբլինի օդանավակայանները։ Ներկայումս երկու օդանավակայաններում էլ թռիչքները վերականգնված են։