Ըստ լրատվամիջոցների՝ «Գազպրոմը» մեկ երրորդով կրճատել է բնական գազի մատակարարումը Իտալիա
«Գազպրոմը» մեկ երրորդով կրճատել է Իտալիա բնական գազի մատակարարումը։ Այս մասին, ըստ իտալական լրատվամիջոցների, հայտարարություն է տարածել իտալական Eni պետական էներգետիկ ընկերությունը։
«Գազպրոմը» հայտարարեց, որ Eni-ին կմատակարարի օրական մոտավորապես 21 մլն խմ գազ՝ վերջին ժամանակաշրջանի օրական մոտ 32 մլն խմ միջին ծավալի փոխարեն», – հայտնել են ընկերությունից։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, Ռուսաստանի կողմից բնական գազի ամբողջական դադարեցման հետ կապված մտահոգությունները մեծանում են ողջ Եվրոպայում, հատկապես Գերմանիայում, որտեղ, ըստ նրանց, ձմեռը ցուրտ, մութ և թանկ է լինելու:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ բոլորի ուշադրությունն այս պահին կենտրոնացած է «Գազպրոմի» որոշման վրա, որ տեխնիկական աշխատանքների պատճառով «Հյուսիսային հոսք 1» գազատարը 10 օրով կդադարի գործել։