Ըստ կանխատեսումների՝ Վրաստանում դեկտեմբերի 12-14-ը սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ առատ ձյուն և բուք
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հրապարակում է Վրաստանում դեկտեմբերի 12-14-ը սպասվող եղանակի կանխատեսումը։
Գործակալության տվյալներով՝ Վրաստանում դեկտեմբերի 12-14-ին սպասվում են տեղումներ, լեռներում և բարձրադիր վայրերում՝ տեղ-տեղ առատ ձյուն և բուք, արևմտյան ուղղությամբ՝ ուժեղ քամի, ծովում 4-5 բալ բուք։
«Դեկտեմբերի 14-ին հարթավայրերում սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով։
Արևմտյան Վրաստանի գետերում սպասվող տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, սողանքային-ջրհեղեղային գործընթացների սկիզբ և ակտիվացում լեռնոտ շրջաններում, իսկ երկրի լեռնային շրջաններում ձնահոսք :
«Առատ ձյան, ձնահյուսի վտանգի, թանձր մերկասառույցի և ավտոճանապարհների որոշ հատվածներում տեսանելիության վատթարացման պատճառով հնարավոր է սահմանափակել երթևեկությունը (վտանգի միջին մակարդակ)»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։