Ըստ հայկական լրատվամիջոցների՝ ադրբեջանցի զինծառայողը հատել է Հայաստանի սահմանն ու կրակ բացել խաղաղ բնակչի վրա. վիրավորի վիճակը կայուն է, իսկ զինծառայողը ձերբակալված է
Ադրբեջանցի զինծառայողը լքել է դիրքերը, հատել Հայաստանի սահմանն ու կրակ բացել խաղաղակի բնակչի վրա. հայտնում են հայկական լրատվամիջոցները։
Հայկական լրատվամիջոցների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Սյունիքի մարզում։ Վիրավորի վիճակը գնահատվում է կայուն։
Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալված է։
Ըստ հայկական աղբյուրների՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն անցկացրել են համապատասխան որոնողական գործողություններ։
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության «112» օպերատիվ կենտրոն հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:15-ին, ահազանգ է ստացվել Սյունիքի մարզի Շաքի գյուղում ՀՀ քաղաքացուն հրազենային վիրավորում հասցնելու մասին։ Հաստատվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, ով ձերբակալվել է։
Միջադեպի մանրամասները փոխանցվել են նաև ադրբեջանական կողմին։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ: