Ըստ առկա տեղեկությունների՝ իրավապահ մարմինները ձերբակալել են մոտ տասը մարդու
Առկա տեղեկատվության համաձայն՝ իրավապահները այսօր տասնյակից ավելի մարդ են ձերբակալել։
Տարբեր աղբյուրների տարածած տվյալներով՝ ձերբակալվածների թվում են ռեժիսոր Գիորգի Լիֆոնավան, լրագրողներ Վասիլ Իվանով-Չիքովանին, Մայա Բոկերիան, հրատարակիչ Զվիադ Կվարացխելիան։
Այս պահի դրությամբ անհայտ է, թե ինչ մեղադրանքով են նրանք ձերբակալվել։ Ձերբակալության հնարավոր պատճառով նշվում է Ռուսթավելի պողոտայի արգելափակումը։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեռևս պաշտոնական տեղեկատվություն չի տարածել։