Ընտրություններում ես եմ հաղթել. Դոնալդ Թրամփ
Ընտրություններում ես եմ հաղթել,- այս մասին թվիթերում գրել է ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը:
Թրամփի հայտարարության տակ, «թվիթեր» միկրոբլոգի վարչակազմը գրում է, որ պաշտոնական աղբյուրներով այս ընտրությունները այլ կերպ են գնահատվում:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններն անց են կացվել նոյեմբերի 3-ին: Ընտրությունների պաշտոնական արդյունքը դեռ հայտնի չէ: Լրատվամիջոցների հաղորդմամբ, այս փուլում նախագահական ընտրություններում հաղթել է դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը, ով ընտրական կոլեգիայում հավաքել է 306 ձայն, մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է 232 ձայն:
https://twitter.com/realDonaldTrump/status/1328200072987893762?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1328200072987893762%7Ctwgr%5E&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fdonald-trampi-archevnebi-me-movige%2F