Ընտրություններից քիչ շուտ, դիմակայությունն ու բռնությունը հասնում են առավելագույն վտանգավոր մակարդակի, նման դեպքում Սաակաշվիլիի մտահղացումը, վերադառնալ Վրաստան ընտրությունների օրը, չի ծառայում երկրի շահերին. Վիոլա Ֆոն Կրամոն
Վրաստանի վճռորոշ ընտրություններից կարճ ժամանակ շուտ դիմակայությունն ու բռնությունը հասնում են ծայրահեղ վտանգավոր մակարդակի: Այս իրավիճակում ոչ մի քաղաքական գործիչ, ով անկեղծորեն երկրի շահերն ամեն ինչից վեր է դասում, չպետք է նպաստի ավելի շատ բևեռացմանը, – այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը:
Սակայն, ըստ Ֆոն Կրամոնի, նման քաղաքական միջավայրում ընտրությունների օրը Վրաստան վերադառնալու Սաակաշվիլիի մտադրությունը չի ծառայում Վրաստանի շահերին:
«Վրաստանի ամենակարևոր ընտրություններից կարճ ժամանակ առաջ դիմակայությունն ու բռնությունը հասնում են ծայրահեղ վտանգավոր մակարդակի: Այս իրավիճակում ոչ մի քաղաքական գործիչ, ով անկեղծորեն երկրի շահերը վեր է դասում ամեն ինչից, չպետք է նպաստի ավելի շատ բևեռացմանը: Իրավիճակի սրումը չի օգնի Վրաստանին ու նրա ժողովրդին: Նման քաղաքական միջավայրում ընտրությունների օրը Վրաստան վերադառնալու պարոն Սաակաշվիլիի մտադրությունը չի ծառայում Վրաստանի շահերին:
Չնայած ես լիովին հասկանում եմ պարոն Սաակաշվիլիի` իր հայրենիքում լինելու ցանկությունը, նման քայլն այս պահին կխորացնի ճգնաժամը, կստիպի անհարկի լարվածություն և կվնասի ինչպես անկայուն քաղաքական գործընթացները, այնպես էլ երկրի ժողովրդավարական իմիջը: Վերջինս վերջերս լուրջ հարված է ստացել «Վրացական երազանքի» վնասակար որոշումների արդյունքում», – ասել է Վիոլա ֆոն Կրամոնը:
Միաժամանակ, Վիոլա ֆոն Կրամոնը նշում է, որ «Եվրամիությունը չունի ոչ ռեսուրսներ, ոչ էլ ցանկություն միջամտել մեկ այլ անհարկի քաղաքական ճգնաժամին, որն անխուսափելիորեն ծագելու է, եթե Սաակաշվիլին վերադառնա»:
«Ես և իմ գործընկերները այս ամենը հստակ բացատրել ենք Վրաստանի նախկին նախագահին վերջին հանդիպումների ժամանակ: Այս դիրքորոշումը լայնորեն կիսում են նաև Եվրամիության այլ կառույցներ: Մենք ՝ Վրաստանի միջազգային բարեկամներս, հավատարիմ ենք մնում վրաց ժողովրդին, ով արժանի է պատասխանատու քաղաքական գործիչներին և իրենց երկրի շահերի պաշտպանությանը», – ասել է Վիոլա ֆոն Կրամոնը: