Ընտրությունների երկրորդ փուլում Գրիգոլ Վաշաձեն կատարել է իր ընտրությունը
Ընտրությունների երկրորդ փուլում Գրիգոլ Վաշաձեն կատարել է իր ընտրությունը

Միավորված ընդդիմության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր ընրությունը կատարել է Քութաիսիի 22-րդ ընտրատեղամասում:

Գրիգոլ Վաշաձեն ընտրատեղամասում էր կնոջ հետ միասին:

Նրա խոսքով, Վրաստանի քաղաքացիները պետք է կատարեն ճիշտ ընտրություն, քանի որ երկիրն այլևս չունի անիմաստ և տգետ ժամանակ ծախսելու:

Վրաստանում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, Վրաստանի բնակչությունն ընտրում է հինգերորդ նախագահին: Նախագահական ընտրություններին 73 ընտրատարածքում բացվել է 3 637 և բացառության դեպքում 11 ընտրատեղամաս: