Հավանաբար գարնանը տեղի կունենա կուսակցության համագումարը և նոր նախագահի հարցով որոշում կկայացվի այդ ժամանակ. Լևան Բեժաշվիլի
Հավանաբար գարնանը տեղի կունենա կուսակցության համագումարը և նոր նախագահի հարցով որոշում կկայացվի այդ ժամանակ. Լևան Բեժաշվիլի

Մեր կուսակցությունն ունի համապատասխան ռեսուրսներ, որպեսզի ընտրի կուսակցության նախագահ և շարունակի պայքարը, որը շարունակում էինք այս ամբողջ ընթացքում,- այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Լևան Բեժաշվիլին:

Ինչպես նշել է Լևան Բեժաշվիլին, Գրիգոլ Վաշաձեի երեկվա հայտարարությունը մի տեսակ ցնցում էր կուսակցության համար, քանի որ ոչ ոք չէր սպասում նման բովանդակության հայտարարության:

«Այս պարագայում կուսակցության համար առաջնահերթ խնդիր է ներգրավվել և շարունակել բոյկոտել խորհրդարանը և միասնական ընդդիմության հետ միասին գտնել միջոցներ, որ քաղաքականություն ստեղծենք փողոցում, ճնշում գործադրենք իշխանությունների վրա արտահերթ ընտրություններ նշանակելու համար: Կուսակցության նոր նախագահի հարցը դեռ չի քննարկվել: Ցանկացած առաջնորդ կարող է նշանակվել կուսակցության նախագահի պաշտոնում: Այդ որոշումը կայացնում է կուսակցության համագումարը, հավանաբար այն տեղի կունենա գարնանը և  համապատասխան որոշումը կկայացվի այդ ժամանակ: Մասնավորապես, կլինի Լևան Վարշալոմիձեն, Խատիա Դեկանոիձեն, Նիկա Մելիան կամ այլ թեկնածու, նրանցից յուրաքանչյուրը կարող է նշանակվել կուսակցության նախագահի պաշտոնում: Մեր կուսակցությունն ունի համապատասխան ռեսուրսներ, որպեսզի ընտրի կուսակցության նախագահ և շարունակի պայքարը, որը շարունակում էինք այս ամբողջ ընթացքում», – հայտարարել է Լևան Բեժաշվիլին: