Ընտրությունները կանցկացվեն անվտանգ, համավարակաբանների կողմից սահմանված բոլոր կարգերի պաշտպանությամբ. Նաթիա Մեզվրիշվիլի
Ընտրությունները կանցկացվեն անվտանգ,համավարակային տեսանկյունից և համավարակաբանների կողմից սահմանված բոլոր կարգերի պաշտպանությամբ,- այս մասին կառավարության աշխատակազմի ղեկավար, Նաթիա Մեզվրիշվիլին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում:
Ըստ նրա, անվտանգության մասին խոսելիս կառավարության վարչակազմի ղեկավարը ենթադրում է ինչպես ընտրողներին, այնպես էլ դիտորդներին:
«Մեզ սպասվում են շատ կարևոր ընտրություններ, համապատասխան ծառայություններն արդեն աշխատել են, դրա մասին մանրամասն կխոսեն ԿԸՀ-ը և համապատասխան մարմինները, սակայն վստահորեն կարող ենք ասել, որ ընտրությունները կանցկացվեն անվտանգ,համավարակային տեսանկյունից և համավարակաբանների կողմից սահմանված բոլոր կարգերի պաշտպանությամբ: Սա վերաբերում է ինչպես ընտրողներին, այնպես էլ դիտորդներին»,- հայտարարել է Նաթիա Մեզվրիշվիլին: