Ընտրողների ակտիվությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կազմել է 56.23%, որը 1 միլիոն 975 հազար 845 մարդ է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկությամբ, ողջ երկրի մասշտաբով ընտրողների ակտիվությունը երեկոյան 20:00-ի դրությամբ կազմել է 56.23%, որը նշանակում է, որ քվեարկության գործընթացին մասնակցել է 1 միլիոն 975 հազար 845 մարդ:
ԿԸՀ-ի մամլո խոսնակ Անա Միքելաձեի տեղեկությամբ, այս քանակի մեջ ներառված չէ արտասահմանում բացված ընտրատեղամասերում գրանցված ակտիվությունը:
Ինչպես հայտարարել են ԿԸՀ-ում, ընտրողները ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Քեդայում – 72.72%, իսկ ամենացածրը՝ Ծալկայում – 43.12%:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, Թբիլիսիում, 20:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը կազմել է 55.9%: