Ընտրատեղամասերի գրեթե 100 տոկոսը հաշվելուց հետո, Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է ձայների 38․63 տոկոսը, իսկ Գրիգոլ Վաշաձեն՝ 37․74

ԿԸՀ-ի տվայլների համաձայն, այս պահի դրությամբ, 3705 ընտրատեղամասից, հաշված է 3694+11 տեղամաս, որը կազմում է ընդանուր քանակի 99․95 տոկոսը։

Նշված տեղամասերի տվյալների համաձայն, Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է 615 403 ձայն, որը կազմում է 38․63 տոկոս, իսկ Գրիգոլ Վաշաձեն՝ 601 175  (37.74 տոկոս)։

Երրորդ տեղում է Դավիթ Բաքրաձեն 174 699 ձայնով, որը կազմում է ընդանուր քանակի 10․97 տոկոսը։

Մնացած թեկնածուները հավաքեցին 4 տոկոսից քիչ ձայն։

Ըստ Վրաստանի սահմանադրության, նախագահի թեկնածուին, հաղթելու համար, հարկավոր է 50% +1 ձայն։ Ընտրված կլինի Վրաստանի նախագահի այն թեկնածուն, ում ձայն տվեցին ընտրությունների մասնակիցների կեսից ավելին։ Ընտրություններին մասնակցողների ձայների քանակում չի հաշվվի անվավեր ճանաչված քվեաթերթիկների ձայների քանակը։

Եթե ընտրությունների առաջին փուլում ձայների հարկավոր քանակը ոչ մի թեկնածու չստանա, կնշանակվի ընտրությունների երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում ընտրողը կկարողանա ընտրություն կատարել առաջին փուլի երկու լավագույն արդյունքեր ունեցեղ թեկնածուների միջև։