Ընտրական համակարգի կապակցությամբ հնարավորությունների պատուհանը փակվում է, անում ենք հնարավորինս, որ երկխոսությունը կայանա. Կառլ Հարցել
Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը ասում է, որ ընտրական համակարգի համար հնարավորությունների պատուհանը փակվում է:
Նրա խոսքով, այս պահին իշխող կուսակցության և ընդդիմության միջև բանակցությունների փուլի ամսաթվի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա:
«Ես կսկսեմ ամսաթվից, մինչ օրս որևէ պայմանավորվածություն չկա: Հնարավորությունը կա, այնպես որ ես գործընկերների հետ միասին աշխատում եմ այս ուղղությամբ, որպեսզի գտնենք ճանապարհ հանդիպումը կազմակերպելու համար: Պետք է նշել, որ հնարավորությունների պատուհանը փակվում է, շատ քիչ ժամանակ է մնացել, և մենք անում ենք ամեն ինչ: Հուսով ենք, որ արդյունք կունենանք, ինչպես ընտրությունների, այնպես էլ ընդհանուր առմամբ»,- ասել է Հարցելը:
Կառլ Հարցելի հայտարարությամբ, իրենք ակտիվորեն աշխատում են այդ հարցի շուրջ և հույս ունեն, որ բանակցությունները կշարունակվեն: