Ընթացիկ շաբաթվանից սննդի օբյեկտները հնարավորություն կունենան հյուրերին շաբաթ-կիրակի օրերին ընդունել միայն բաց տարածքներում
Ընթացիկ շաբաթվանից սննդի օբյեկտները հնարավորություն կունենան հյուրերին շաբաթ-կիրակի օրերին ընդունել միայն բաց տարածքներում, – այս մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործառնական շտաբի պետ, Գիորգի Ղիբրաձեն:
Նրա խոսքով, աշխատանքները պետք է կատարվեն կանոնակարգերին լիովին համապատասխան:
«Ինչպես գիտեք, Վրաստանի մասշտաբով շաբաթ-կիրակի օրերին արգելված է սննդի օբյեկտների գործունեությունը: Ինչը նշանակում է, որ նրանց արգելված է հյուրեր ընդունել և աշխատում են միայն առաքման ծառայության վրա: Այս կարգավորումը նույնպես մեղմացվում է: Մասնավորապես, ընթացիկ շաբաթվանից սննդի օբյեկտները հնարավորություն կունենան շաբաթ-կիրակի հյուրեր ընդունել միայն բաց տարածքներում, կանոնակարգերին լիովին համապատասխան», – հայտարարել է Գիորգի Ղիբրաձեն: